Նորություններ

Կաշառք է ստացել՝ աշխատանքի ընդունելու դիմաց

Ոստիկանությունից հայտնում են, որ ոեպտեմբերի 22-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել Մետրոպոլիտենի աշխատակից, 1972 թ. ծնված Ա. Խ.-ին:
Պարզվել է, որ նա հուլիսի 11-ին իր աշխատասենյակում աշխատանքի ընդունելու համար մի քաղաքացուհուց որպես կաշառք պահանջել և ստացել է 500 դոլար:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել