Նորություններ

Խարբերդում փլուզում է եղել. մեկ զոհ կա

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, քաղաքացին մնացել է քարերի տակ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի թիվ 74/3 տանը հարակից նկուղային կիսակառույցում փլուզվել են առաստաղի և պատերի բետոնե կառուցատարրերը՝ 1986 թ. ծնված Է. Պ.-ը մնացել է փլատակներում:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (վերամբարձ կռունկ) միջոցով հեռացրել են փլատակները, հայտնաբերել Է.Պ.-ի դին և դուրս բերել նկուղից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել