Նորություններ

«Նա ասում է նաև, որ իր ձեռքին եղած զենքը իսկական չի եղել». պաշտպան

Վերնիսաժում սպանության դեպքի և  փորձի գործով կասկածյալ Ռաֆիկ Խաչատրյանը իրեն մեղավոր է ճանաչում մասնակի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զորւյցում հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Նրա խոսքով՝ նրա պաշտպանյալը չի իմացել, որ գնում են ինչ-որ մեկին սպանելու:

«Նա ասում է նաև, որ իր ձեռքին եղած զենքը իսկական չի եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել