Նորություններ

Նախարարը հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին

Նախարար Վահան Մատիրոսյանը հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած «Կապակցելով Եվրոպան» համաժողովի շրջանակներում հանդիպել է տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության տրանսպորտի նախարարների հանդիպման հրավերի համար։

«Առավելապես ուրախ եմ Ձեզ հետ անմիջական հանդիպման համար, քանի որ սա երկուստեք հետաքրքրություններ քննարկելու և հետագա համագործակցությունն ամրապնդելու համար նոր ուղիներ գտնելու լավ հնարավորություն է»,- նշել է Վահան Մարտիրոսյանը։

Կողմերը քննարկել են նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» և Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կառուցման ընթացքը` որպես ԵՄ տրանսպորտային համակարգի մաս։

Նախարարը հայտնել է, որ որոշ հատվածներում շինարարությունը հաջողությամբ ընթանում է, իսկ ծրագրի հարավային հատվածում բարդ ենթակառուցվածքների կառուցման ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։

Ներկայացվել է նաև ճանապարհների անվտանգությունն ու այս ուղղությամբ կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում միասնական տրանսպորտային համակարգ ներդնելու նախագիծը։ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ այն քննարկման փուլում է, և ուրախ կլինի տեսնել նաև ԵՄ մասնակցությունը ուղևորափոխադրման ոլորտի այս կարևոր ծրագրին։

Քննարկվել է նաև Հայաստանի կողմից առաջիկայում ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի ղեկավարությունը ստանձնելու հարցը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել