Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրել Բաքու մեկնած հայ պատվիրակներին

Այսօր Բաքվում ընթացող «Եվրանեսթ» ԽՎ-ի համաժողովում ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից և նշում, որ Ա․ Աշոտյանի ելույթի տեքստը կտրամադրվի շուտով:

Ընդմիջման ժամանակ հայկական պատվիրակությունը նաև հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի տեսագրությունը ներկայումս տեխնիկական պատճառով հնարավոր չէ տրամադրել: Այս մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք փոքր-ինչ ուշ:

Մամուլի ասուլիսից հետո լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքների դիմել, ինչին համարժեք արձագանքել է հայկական կողմը: Մեր պատվիրակությունը դիմել է նաև համաժողովի կազմակերպիչներին՝ միջոցներ ձեռնարկելու հետագայում նմանատիպ սադրանքները բացառելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել