Նորություններ

Դանակահարություն Էջմիածնում. հարուցվել է քրեական գործ

 Էջմիածնում սեպտեմբերի 17-ին դանակահարություն է տեղի ունեցել, փորձել են դանակահարել երկու եղբայրների: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հանցագործը  եղբայրներից մեկին դանակով հարվածել է նախ մեկին, հետո փորձել է երկրորդ եղբորը հարվածել, բայց հարվածները նրան չեն դիպել:

Համբարձումյան եղբայրներից մեկը վնասվածք է ստացել ոտքի շրջանում, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 1-ին մասով և 117-րդ հոդվածով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել