Նորություններ

Հանդիպել են ՀՀ և ՌԴ արտգործնախարարները

Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսատսանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը արծարծեցին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել