Նորություններ

Վաղվանից օդի ջերմաստիճանը կնվազի. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 23-24-ը հյուսիսային առանձին շրջաններում` երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Քամին արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-24-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           33.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               5.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          18.60C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել