«Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնները կմիաձուլվեն

«Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով կվերակազմակերպվի և «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի, որոշմանը իր հավանությունը տվեց ՀՀ կառավարությունը:

Նման կերպ կնվազեցվեն ծախսերը՝ ի օգուտ բուժման պրոցեսների անհրաժեշտությամբ:

«Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` դրանք ջերմոցներով և արևային մարտկոցներով հագեցւմն է, մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը»,-ներկայացրեց Սերգեյ Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել