Ծեծել է կնոջը՝ Երևանի մանկապարտեզներից մեկի բակում

Էդուարդ Միքայելյանը մեղադրվում է Երևան քաղաքի թիվ 59 մանկապարտեզի բակում իր և կնոջ` Անուշ Խաչատրյանի միջև կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան ծեծի է ենթարկելու մեջ, վերջինիս` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից:

Բացի այդ, 2017 թվականի հունիսի 21-ին` Դավթաշեն 2-րդ թաղամասի 12-րդ շենքի 14-րդ բնակարանում կրկին ծեծի է ենթարկել կնոջը, վիճաբանության ժամանակ միջամտելու պատճառով Է. Միքայելյանը ծեծի է ենթարկել նաև իր անչափահաս որդուն` Մ. Միքայելյանին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Բացի այդ, մայիսի 31-ին` նույն բնակարանում Է. Միքայելյանը անհիմն սկսել է բարկանալ որդու վրա և ծեծի ենթարկել վերջինիս` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Է. Միքայելյանին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքների կատարում երեք դրվագով:

Էդուարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել