Ֆեյսբուքը վճարովի չի դառնա. Սամվել Մարտիրոսյան

Ֆեյսբուքը վճարովի չի դառնա: Այս թեմային անդրադարձել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Խնդիրը նրանում է, որ ֆեյսբուքյան օգտատերերի մի մեծ հատված ակտիվորեն շրջանառում է նմանատիպ մի նամակ՝

«Привет, я Марк, директор Facebook. Привет всем, кажется, что все предупреждения реальны. Использование Facebook будет стоить денег. Если вы отправите эту строку в 18, отличную от вашего списка, ваш значок будет синим, и он будет бесплатным для вас. Если вы мне не верите, завтра в 6 часов вечера Facebook будет закрыт, и для его открытия вам придется заплатить. Это все по закону….»:

Նամակը իբրև թե գրված է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կողմից, և զգուշացում է, որ Ֆեյսբուքը վճարովի է դառնում, իսկ չվճարելու դեպքում այն կփակվի:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով սա ուղղակի հիմարություն է, պետք չէ տարածել համացանցում: «Ֆեյսբուքը երբեք  վճարովի չի դառնա, քանի որ անվճարի դեպքում դուք լավ էլ փող եք աշխատում ֆեյսբուքի համար»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել