Նորություններ

Սուր շնչառական շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան. ԱՆ

Սուր շնչառական վարակներին բնորոշ է աշուն-գարուն սեզոնյանությունը։ Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնն ամեն տարի սկսվում է հոկտեմբերից։ Սակայն, մինչև սեզոնի սկսվելը, յուրաքանչյուր տարի,  կապված եղանակի ջերմաստիճանի հետ, դիտվում է աշխուժացում՝ պայմանավորված սուր շնչառական վարակների հարուցիչների (ոչ գրիպի) ակտիվությամբ։

Այսօր հանրապետությունում  սուր շնչառական վարակներն արձանագրվում են սեզոնին համապատասխան, հիվանդանոցներում, մասնավորապես՝ մանկական, այս հիվանդությունների առնչությամբ բարձր դիմելություն չկա:

Վերջին օրերի ընթացքում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառում են ռինովիրուսներ, պարագրիպի վիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, որոնց նկատմամբ առավել խոցելի են երեխաները։

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել և  սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների (ջերմություն, հազ, թքահոսություն) դեպքում դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Միաժամանակ առաջարկվում է`

  • Հագնվել եղանակին համահունչ,
  • Խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,
  • Հաճախ օդափոխել փակ տարածքները,
  • Չզբաղվել ինքնաբուժմամբ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել