Փաստաբանները պահանջում են դատավորից ապահովել իրենց ներկայությունը նիստերի դահլիճում

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով ներգրավված պաշտպանները պահանջ են հրապարակել ուղղված նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան  հրապարակում է կատարել փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Նինա Կարապետյանցը, Արայիկ Պապիկյանը, Տիգրան Հայրապետյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Ղարագյոզյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսսա Պետրոսյանը, Երվանդ Վարոսյանը, Հրանտ Գևորգյանը և Արա Զաքարյանը պահանջ են ներկայացրել դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որով պահանջում են նրան ապահովել պաշտպանների ներկայությունը դատարանում:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ նշված 10 փաստաբանները գորշադուլ են հայտարարել, քանի որ նրանց գործընկերների մուտքը դատարան արգելվել է: Նրանք հրաժարվել են զննություն անցնել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել