Նորություններ

ՀՀ-ում մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիրը

Սեպտեմբերի 19-ին մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ֆինանսական ենթահամակարգերի մոտարկումը եվրոպական չափանիշներին՝ արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից:

«Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը, հանդիսանալով կովկասյան նախաձեռնության մաս, իրականացվում է 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում` որպես նախորդ ( 2014թ. ապրիլից մինչև  2017թ.-ի մարտը իրականացվել է «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագիր) ծրագրի շարունակություն:

2017-2020 թթ. ընթացքում «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցությունը շարունակել հետևյալ հիմնական ոլորտներում՝

  • Ծրագրային բյուջետավորում,
  • Պետական ներքին ֆինանսական հսկողություն (ներառյալ՝ ներքին աուդիտ),
  • Պետական գնումներ:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել