Մեքսիկայում կրկին ուժեղ երկրաշարժ է եղել

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:14-ին (Գրինվիչի ժամանակով` 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 18.580 և արևմտյան երկայնության 98.400աշխարհագրական կոորդինատներով (Մեքսիկա, Պուեբլա դե Սարագոսա քաղաքից 53 կմ հարավ-արևմուտք), օջախի 51 կմ խորությամբ և 7.1 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «The Guardian» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի և կան բազմաթիվ ավերվածություններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 8-ին Մեքսիկայում՝ Տրես-Պիկոս քաղաքից 119 կմ հարավ-արևմուտք, օջախի 70 կմ խորությամբ, 8.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել