Նորություններ

Փրկարարները գտել են քաղաքացուն. նա հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 03:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում քաղաքացի Հ. Օ.-ը (1992 թ. ծնված), գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, տանից դուրս է եկել և գնացել գյուղի մոտ գտնվող արհեստական լճերի ուղղությամբ. վերջինիս գտնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ լճերի մոտակայքում հայտնաբերել են Հ. Օ.-ին, ով տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել