Գավառ-Սևան ավտոճանապարհին «Mercedes» է բռնկվել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարահի 4-րդ կմ-ին այրվում է «Mercedes» մակնիշի 25 OO 393 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16:26-ին, մարվել՝ 16:35-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել