Նորություններ

Դատավոր Գրիգորի Վարդանյանը աշխատանքի կանցնի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում

ՀՀ  դատարանների նախագահների խորհուրդը որոշել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին 2017 թ-ի սեպտեմբերի 19-ից 6 ամիս ժամկետով գործուղել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի իրավասության առաջին ատյանի դատարան:

Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է ՀՀ դատական դեպարտամենտից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը ՀՀ դատարանների նախագահների խորհրդին ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ 14.07.2017թ դրությամբ դատարանում ստացվել է 2847 քաղաքացիական գորժ, 142՝ սնանկության, 2439՝ վճարման կարգադրության: Նախորդ տարվանից փոխանցվել է ընդհանուր առմամբ 4537 քաղաքացիական և 374 սնանկության գործ:

Դատարանում գործող դատավորներից յուրաքանչյուրի վարույթում 1500-ից ավելի գործեր են քննվում: Գերծանրաբեռնվածության պայմաններում դատավոր Գևորգ Նարինյանի գործուղման ժամկետի ավարտից հետո վերջինիս վարությում գտնվող անավարտ գործերի բաշխումը խնդիրներ կառաջացնի ողջամիտ ժամկետներում գործերի քննության համար: Դատարանում քաղաքացիական մասնագիտացում ունեցող 4 դատավորի հաստիք կա: Դատավոր Իշխան Բարսեղյանի անուն-ազգանունը ՀՀ դատական օրենսգրքի 21.2 հոդվածի 7-րդ մասի համաձայն հանված է գործերի բաշխման ցանկից (հիշեցնենք, որ դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է կաշառք պահանջելու և ստանալու համար):

ՀՀ  դատարանների նախագահների խորհրդի 2016 թ. նոյեմբերի 30-ի թիվ 32 Ա որոշմամբ Արագածոտնի մարզի ընդհնաւոր իրավասության առաջին ատյանի դտարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2016թ. դեկտեմբերի 12-ից 6 ամիս ժամկետով գործուղվել է Դատարան, այնուհետև 2017 թ.-ի հունիսի 13-ից երկարաձգվել է 3 ամիս ժամկետով, ինպես նաև նրա անունը մինչև 2017թ. սեպտեմբերի 13-ը ներառյալ հանվել է գործերի բաշխման ցանկից:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել