Նորություններ

«Իմ ինքնասպանությունը բեմադրել էին». Լապշին

Բլոգեր Արելքանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ ադրբեջաբական բանտում գտնվելու ժամանակ իր ինքնասպանությունը բեմադրել էին, որպեսզի համաներման  համար ֆորմալ առիթ լիներ:

«Եթե մի կողմ թողնենք 2017-ի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձությունները, երբ ինձ ծեծեցին եւ ինքնասպանության փորձ բեմադրեցին,  Բաքվի բանտախցում ես ամբողջ գիշեր լսում էի մյուս խցերից եկող «Ալլահ ուաչբար» («Ալլահ ուաքբար» բացականչության ադրբեջանական տարբերակը) ուրախալի վայնասունը։ «Ուրախության» առիթը Սանկտ Պետերբուրգի մետրոյում արյունալի ահաբեկչությունն էր, որը 16 մարդու կյանք էր խլել։

Ոչ, ես չեմ ուզում ասել, որ ադրբեջանցիները զանգվածաբար ուրախանում էին ռուսաստանցիների մահվան համար։ Ադրբեջանցիների մեծ մասը, կարծում եմ, սրտակցում էին ողբերգության զոհերին։ Բայց ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով։ Իսկ ավելի շատ իսլամիստներ կան ազատության մեջ եւ անգամ ուսադիրներ են կրում՝ սպասելով իրենց ժամին։ Ընդ որում, Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են երկրում աճող շիական արմատական իսլամի ազդեցությունը։ Ես այդ ամենն իմ աչքով եմ տեսել, իսկ իսլամիստներին անձամբ եմ հետևել։ Նրանք ամենուր են և նրանցից շատերին թույլ են տալիս բանտում ազատ տեղաշարժվել»,– նշել է բլոգերը։

Մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել է. «Հիվանդ եմ, իհարկե։ Երբ ձեզ խեղդում են եւ կողերն ու ատամները ջարդում, դա մի օրում չի անցնում։ Բայց հիվանդանոցից հրաժարվել եմ։ Վիճակս գնահատել են  միջին ծանրության, բայց հոսպիտալացումից հրաժարվել եմ եւ ճիշտ եմ արել. անգամ մեկ օրվա մեջ առաջընթաց կա։ Կարող եմ արդեն ինքնուրույն ջուր խմել, ուտել (երեկ չէի կարողանում կուլ տալ. 09-10.09.17–ին ադրբեջանական բանտում ինձ խեղդելուց հետո կլման ռեֆլեքսը չէր գործում)։

Չալարեցի եւ ընկերների խորհրդով իմ վնասվածքները ցույց տվեցի ոստիկանությունում եւ Թել Ավիվի հիվանդանոցում։ Ինչ իմանաս, թե ուր կտանի այդ պատմությունը։ Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը, եւ պետք է գործել գրագետ ու միջազգային ատյաններով։ Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին եւ փաստաթղթեր եմ հավաքում, հետո տեղյակ կպահեմ։

Պակաս հետաքրքրությամբ չեմ կարդում իմ «զղջումը», որը կեղծիք է։ Նրանք լրջորեն ենթադրում են, որ վերակենդանացման բաժանմունքում վնասվածքներով պառկած՝ ես կարող էի ինչ–որ բա՞ն գրել եւ մեղա՞ գալ»։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել