Նորություններ

Բուհի սահմանած չափորոշիչներին չհամապատասխանող  ուսանողները միշտ էլ հեռացվել են. ԵՊՀ

Օրերս Երևանի պետական համալսարանից հեռացվել է մոտ քառասուն երրորդ կուրսեցի ուսանող: Նրանց հեռացման պատճառը եղել է առաջին կուրսից չհանձնված պարտքերը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ մամուլի խոսնակ Կարեն Գրիգորյանը:

«Ամեն տարի համալսարանը սահմանում է կերդիտների շեմ, որից ցածր կրեդիտ ունեցող ուսանողները հեռացվում են համալսարանից: Այս տարի այս շեմը 21 կրեդիտն էր»,-ասաց նա:

Կարեն Գրիգորյանի խոսքով՝ սա առաջին անգամ չէ, որ ԵՊՀ-ից ուսանող է հեռացվում, ամեն տարի էլ բալեր չապահոված ուսանողները հեռացվում են համալսարանից:

«Այս քառասունի դեպքում դա նաև կուտակված պարտքերն էին: Նրանք դեռ առաջին կուրսից ունեին քննություններ, որոնք չէին հանձնել»,-նշեց նա:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել