Նորություններ

«Արթիկ» եւ «Նոբարաշեն» ՔԿՀ-ներում թմրանյութ են հայտնաբերել

2017 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հիմնարկի հսկիչ անցագրային կետի խուզարկության համար նախատեսված առանձնասենյակում անձնական զննության են ենթարկել Երեւան քաղաքի բժշկական կենտրոններից մեկից «Արթիկ» ՔԿՀ վերադարձած կալանավորված անձ Կ. Ն.-ին, որի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են մուգ դարչնագույն բուսական զանգվածով երկու առանձին փաթեթներ` 5,37 եւ 2,82 գրամ ընդհանուր քաշերով: Թափանցիկ պոլիէթիլենով կապված փաթեթի մեջ առկա են եղել մեկ բջջային հեռախոս, մեկ «wi fi» սարք, մեկական բջջային հեռախոսի ականջակալ եւ բջջային հեռախոսի լիցքավորիչ, մեկ «USB» մալուխ եւ մեկ բաժանորդային քարտ:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Վ. Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքում աղցանի մեջ հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատեւ տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին, որի արդյունքում վարտիքի միջից հայտնաբերել են սեւ կտորով փաթեթավորված դեղին գույնի 8 դեղապատիճ` ընդհանուրը 4,1 գրամ քաշով, «B 8» գրառմամբ սպիտակ օվալաձեւ 5 դեղահաբ` 2,3 գրամ քաշով եւ 1 բջջային հեռախոսի բաժանորդային քարտ:

Սեպտեմբերի 13-ին` ժամը 17:00-ի սահմաններում, «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակից զննությամբ հայտնաբերել են 1,8 գրամ ընդհանուր քաշով կանաչ կանեփանման զանգված:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել