Վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել. ՊԲ-ն հերքում է

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում, մասնավորապես haqqin.az կայքում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկին պատկանող բեռնատար ավտոմեքենայի ձորը ընկնելու հետևանքով մահացել են 8 և վիրավորվել 4 զինծառայողներ, ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ապատեղեկատվությունն է:

     Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերին բանակում արտակարգ պատահարներ տեղի չեն ունեցել: Կոչ ենք անում հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդի տեղեկատվական ծուղակը և բանակի մասին տեղեկատվություն տարածելիս օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից: Ավելացնենք նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և աչալրջորեն կատարել իրենց մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել