Նորություններ

ՀՀ Կառավարությունը առաջարկություններ կներկայացնի խաղողի մթերման ոլորտում խնդիրների վերացման վերաբերյալ

ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  վարչապետ Կարեն Կարապետյանի երկրորդ հանձնարարականը խաղողի մթերման ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ էր: «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են որոշ խնդիրներ՝ մթերված խաղողի ծավալների և գինենյութերի ծավալների միջև, ինչը որոշակի ռիսկեր է պարունակում»,-նշել է վարչապետը և խաղողի մթերման գործընթացի արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության և ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ խաղողի մթերումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար, շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները՝ ըստ մթերող ձեռնարկությունների։ Գործադիրի ղեկավարը հանձնարարել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին 1-ին կետով սահմանված տեղեկատվության հիման վրա համապատասխան ձեռնարկություններում իրականացնել մոնիթորինգ՝ առկա գինենյութերի ծավալները մթերված խաղողի ծավալների հետ համադրելու նպատակով և արդյունքների հիման վրա ներկայացնել առաջարկություններ կառավարության աշխատակազմ: «Մենք ունենք կոնյակի և գինու վաճառքի աճի որոշակի տենդենց: Գյուղնախարարը և Հայաստանի զարգացման հիմնադրամը ինտենսիվ աշխատում են շուկան ընդլայնելու ուղղությամբ: Մենք իրականում պետք է ուշադրություն դարձնենք այս արտադրանքի, հայկական բրենդի որակի հսկողության վրա»,-ասել է վարչապետը:

Իրավաբան.net

 

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել