Նորություններ

Հայաստանում անցկացվելու է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 11-ին որոշում է ընդունել՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով  միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։

Որոշման Հավելվածով հաստատվել են  միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը հնգամսյա ժամկետում  վարչապետի հաստատմանը պետք է ներկայացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել