Նորություններ

Ավանում ինքնաշեն վերելակ է պոկվել. տուժածը հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մհեր Մկրտչյան 11/11 հասցեում գտնվող տներից մեկի առաջին հարկից դեպի նկուղ գործում է ինքնաշեն վերելակ, որը շահագործման ժամանակ պոկվել է, ինչի հետևանքով քաղաքացին, ով գտնվել է վերելակում, ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: 1968 թ. ծնված Ն. Բ.-ը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները  նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել