Հանդիպում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավարի հետ

Սեպտեմբերի 12-ին Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ Ծառայության պետ, գեներալ-մայոր Ա.Օսիկյանի հանդիպումը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչի հետ: Այս մասին հայտնում է ՔԿՎ լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցեր, ինչպիսիք են ազատազրկման վայրերի վարչակազմի կողմից ապաստանի խնդրանքի ընդունման կամ այն լիազոր մարմնին փոխանցելու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման կատարումը, վերջիններիս անվճար իրավաբանական օգնության տրամադրումը, հանձնման վերաբերյալ տեղեկատվության ստացումը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անձնակազմի վերապատրաստումը ազատազրկման վայրերում ապաստան հայցողների հայտնաբերման և ապաստանի խնդրանքի փոխանցման ուղղությամբ:

Ավարտին համագործակցությունը շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել