Սեպտեմբերի 16-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի օր

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Անկախության տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 16-ին, համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպելու և այն պատշաճ անցկացնելու ուղղությամբ:
Հանձնարարվել է այդ աշխատանքներում ներգրավել Երևանի քաղաքապետարանի ենթակայության ձեռնարկություններին, ինչպես նաև պետական և մասնավոր կառույցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել