Լապշինին ազատ են արձակել, սակայն արտահանձնումը ձգձգվում է

Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է, ազատ է արձակվել կալանքից, սակայն հազիվ թե Ադրբեջանից տեղափոխվի․ այս մասին «Նովոստի» գործակալությանը հայատնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը։

Լապշինը, ով դատապարտվել է Լեռնային Ղարբաղ այցելելու համար, դիմել է իրեն Իսրայել արտահանձնելու համար, իսկ երկուշաբաթի օրը Ալիևը ստորագրել է նրա ներման հրամանագիրը։

Իսկ թե ինչ խնդիրներ են առաջացել Լապշինին հնարավորինս շուտ արտահանձնելու գործընթացում, փաստաբանը նշել է, որ դրա վերաբերյալ ոչինչ ասել չի կարող, միայն կեսօրից հետո հայտնի կլինի արտահանձնման հարցը։

Իսկ ավելի վաղ Ադրբեջանի նախագահի պգնական Ալի Հասանովը հայտարարել է, թե Լապշինը փորձել է ինքնասպանության փորձ անել՝ իր արտահանձնումը ձգձգելու պատճառով։

նշենք, որ 2016-ի վերջին Լապշինը Միսնկում ձերբակալվել էր Ադրբեջանի խնդրագրով, քանի որ Ադրբեջանը նրան ներառել է Արցախ այցելածների «սև ցուցակում»։ Բելառուսի գլխավոր դատախազությունը բավարարել էր Ադրբեջանի միջնորդությունն ու նրան արտահանձել Ադրբեջանին։ Բաքում Լապշինին դատապարտել են 3 տարվա ազատազրկման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել