ԱՄՆ-ում ուսումնառելու հնարավորություն՝ Հայաստանի ավագ դպրոցի աշակերտների համար

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Ցանկանու՞մ եք ավելին իմանալ Ապագա առաջնորդների փոխանակման FLEX ծրագրի մասին, որի շրջանակներում Հայաստանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները մեկ ուսումնական տարով մեկնում են ԱՄՆ։ 2018-2019 ուս.տարվա համար #FLEX ծրագրի ընտրական փուլը սկսվում է այս շաբաթ: Եթե Դուք ապրում եք Գավառում կամ դրա մերձակայքում, ապա երկուշաբթի՝ սեպտեմբերի 11-ին ժամը 15։00-ին եկեք Գավառի քաղաքային գրադարան, որտեղ Ձեր հարցերին կպատասխանեն Ամերիկյան խորհուրդների գրասենյակի աշխատակիցները և FLEX ծրագրի շրջանավարտները։

FLEX ծրագրին մասնակցելու համար քննությունը կիրականացվի չորեքշաբթի Գավառում և հինգշաբթի Հրազդանում։ Ծրագրին կարող են դիմել Հայաստանի ավագ դպրոցի աշակերտները: Նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։ Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/B3upLj»,-ասված է հայտարարության մեջ:

Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել