Նորություններ

Ինչո՞ւ է ՓՊ նախագահի միայն մեկ թեկնածու առաջադրվել. պարզաբանում է Արա Զոհրաբյանը

Փաստաբանների պալատի նախագահ դառնալու պայմաններին բավարարող բավականին շատ փաստաբաններ ունենք, բայց փաստ է, որ ոչ ոք չառաջադրվեց: Այս մասին այսօր՝ սեպտեփմբերի 9-ին, Փաստաբանների պալատի (ՓՊ) ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը

Նրա խոսքով՝ սա լավ հնարավորություն էր այն փաստաբանների համար, որոք իր գործունեությունը բավարար չեն գնահատում:

«Օրենքը եւ մեր կանոնադրությունը հստակ սահմանում են հնարավորություն, որ 10 եւ ավելի մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող յուրաքանչյուր փաստաբան կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրել մեկ այլ փաստաբանի: Այն գործընկերները, որոնք կարծում են, թե ես բացասական գործունեություն եմ ծավալում, լավ կլիներ, որ իրենց թեկնածուներին առաջադրեին՝ ի հակակշիռ այս իրավիճակի»,-նշեց Արա Զոհրաբյանը:

Հարցին, թե արդյոք վերընտրվելու իր շանսերը դրական  է գնահատում, պատասխանեց.«Կարծում եմ վաղը արդեն կիմանանք, թե արդյոք փաստաբաններն ունեն վստահություն իմ նկատմամբ, թե ոչ»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել