Մոտ ապագայում համերաշխության կոչ կհնչեցնեմ.Արա Զոհրաբյան

Մոտ ապագայում համերաշխության կոչ կհնչեցնեմ, եւ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի պալատից կամ ինձնից վիրավորված մեր գործընկերները գան ընդհանուրի շահ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Փաստաբանների պալատի (ՓՊ) ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր չէ, որ ՓՊ-ի  1852 փաստաբաններն էլ միակարծիք լինեն բոլոր հարցերի շուրջ, եւ պարզապես պետք է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները եւ գործել հանուն ընդհանուր շահի:

«Գործադուլ հայտարարած փաստաբանները այս ընտրությունները չեն բոյկոտել: Բոլորս էլ բարդ մարդիկ ենք եւ ունենք մեր ամբիցիաները, բայց իմ պատասխանատու կարգավիճակը ստիպում է, որ լինեմ ավելի հանդուրժող եւ սեփական շահերս ստորադասեմ ընդհանուր շահի համար»,-ասաց նա:

Արա Զոհրաբյանը անդրադարձավ նաեւ Տիգրան Աթանեսյանի եւ Արթուր Գրիգորյանի՝ Փաստաբանների պալատի գրանցումը անվավեր ճանաչելու դիմումին.« Ես կարծում եմ, որ սա ընդհանուր շահի դեմ ուղղված քայլ է, բայց ամեն դեպքում ինձնից կախված ամեն ինչ պետք է անեմ՝ խաղաղություն հաստատելու համար»:

Հիշեցնենք, որ դատարանում կարգադրիչների կողմից ապօրինի զննությունների դեմ փաստաբանները գործադուլ են նախապատրաստվում անել և հայտարարություն են տարածել, որին միացել է 138 փաստաբանՀայտարարությանը կարող են միանալ նաև այլ փաստաբաններ մինչև սեպտեմբերի 13-ը: 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել