ՓՊ նախագահի ընտրությունը բնականոն հունով է անցնում

Ինչպես հայտնել էինք, այսօր Փաստաբանների պալատում նախագահի ընտրություններ են: Ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է մոտ 100 փաստաբան. Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:

Նրա խոսքով` քվերակությունը անցնում է հանգիստ, արտառոց միջադեպեր չեն գրանցվել:
«Ունենք մեկ թեկնածու, ընտրողը կամ դեմ, կամ կողմ պետք է քվեարկի: Հոսքը ակտիվ է, քվեարկության կարգի խախտումներ դեռ չեն գրանցվել, եթե չհաշվենք այն, որ որոշ փաստաբաններ առանց անձնագրերի են գալիս, բայց այդ հարցը տեղում լուծում ենք »,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել