Ապօրինի հատվել է 8 սոճի և 2 թխկի

Սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 23.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացին առանց պետհամարանիշների բեռնատար Գազ 66 մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը, դուրս մղելով ճանապարհից վնասել է այն եւ դիմել փախուստի:

Միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի եւ 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին եւ շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:

Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել