Հաստատվել է առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների թեկնածությունը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է խորհրդի 10 անդամից 9-ը։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Խորհրդի հաստատմանն է ներկայացվել օրակարգը, որում ընդգրկված էր երեք հարց. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Արտաշես Սերգեյի Ջավադյանի վերաբերյալ որոշման կայացում», «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Գոհար Վազգենի Փանաջյանի վերաբերյալ որոշման կայացում» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում Ալիկ Ստեփանի Հակոբյանի վերաբերյալ որոշման կայացում»:

Հարցերի քննարկումից հետո խորհրդի անդամների միաձայն քվերակության արդյունքներով՝ 9 կողմ, 0 դեմ, Խորհուրդը որոշել է հավանություն տալ Արտաշես Սերգեյի Ջավադյանի և Գոհար Վազգենի Փանաջյանի թեկնածությանը: Ալիկ Ստեփանի Հակոբյանի թեկնածությանը Խորհուրդը հավանություն է տվել անդամների ձայների 8 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:

Նիստի արձանագրությունն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել