Մենաշնորհների դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցը իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն է

Բիզնեսով զբաղվող անձիք բազմիցս բարձրաձայնում են տնտեսական մրցակցության ոլորտում առկա լրջագույն խնդրիրներին, որոնց վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների,  բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ներկայիս օրենսդրական բացերը, որոնց հետևանքով էլ ստեղծվել է մի իրավիճակ, հնարավոր է «դե ֆակտո» լինել մենաշնորհային դիրքում, սակայն` «դե յուրե»` ոչ: Եվ  տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի բավարար լծակներ` ոլորտում առարկայական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:

Այս խնդրի լուծումը, Մարիամ Զադոյանի համոզմամբ, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն է: Երբ տնտեսավարողները կներկայացնեն հայտարարագրեր այն մասին, թե ովքեր են իրենց ընկերության իրական սեփականատերերը։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, ինչպես նաև` բիզնեսի ներկայացուցիչները, քննարկեցին սույն ոլորտում տեղի ունեցած չարաշահումների և խախտումների վերաբերյալ դեպքեր:

Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է ազատ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված բարեփոխումների և առկա խնդիրների և ռիսկերի վերաբերյալ միջոցառում, որի ժամանակ կներկայացվեն առաջարկություններ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

Նյութը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

 «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել