Նորություններ

ԱԺ-ում լրագրողներին արգելվել է ներկա գտնվել հանձնաժողովների նիստին

ՀՀ ԱԺ հանձնաժողովներում նիստերի լուսաբանումը լրագրողների համար բաց և հրապարակային չի եղել: Այս ամսին Ազգային ժողովի մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել:

«Նկատի ունենալով լրատվամիջոցների արձագանքնայն մասին, թե ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սահմանափակվում է լրագրողների մուտքը, ինչպես նաև խուսափելով դրա վերաբերյալ օրենսդրական կարգավորման և ձևավորվող պրակտիկայի շուրջ տարընթերցումներից` պարզաբանում ենք.

Այսպես, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը, իրականացնելով լրագրողների հավատարմագրում, դրա միջոցով ապահովելով լրագրողների անարգել մուտքը ՀՀ Ազգային ժողովի տարածք, ստեղծելով աշխատանքային նպաստավոր պայմաններ (տեխնիկական, կապի միջոցներ, տեսաձայնային հեռարձակումներ) ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԶԼՄ–ների ներկայացուցիչներիմիջոցով ապահովում է Ազգային ժողովի գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Այս ուղղությամբ մեր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու և ակնկալվող արդյունքներն առավելագույնի հասցնելու կարիքը մշտապես կա, որոնց ուղղությամբ իրականացնում ենք ամենօրյա աշխատանքներ:

Այդ աշխատանքներից է, օրինակ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումն ինտերնետի միջոցով, որը սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սեպտեմբերից: Այս պահին անհրաժեշտ համակարգով ապահոված է 2 դահլիճ, մնացած դահլիճների վերազինման աշխատանքները շարունակվում են:

Ակնհայտ է, որ օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանված պահանջների համաձայն` բացի լիագումար նիստերից նաև հանձնաժողովների նիստերի ուղիղ հեռարձակումը մեկ քայլ առաջ է խորհրդարանի աշխատանքի լիարժեք թափանցիկության ապահովման հարցում:

Լիարժեք կարևորելով լրատվության միջոցների դերակատարությունը` միաժամանականհրաժեշտ է լուսաբանման աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի այն որևէ դեպքում չխանգարի լուսաբանման ենթակա միջոցառման բնականոն աշխատանքը:

Նշված նպատակին հասնելն անհնար կլինի, եթե դրանում չլինի հանձնաժողովի նախագահի մասնակցությունն այն պարզ պատճառով, որ հենց հանձնաժողովի նախագահն է համակարգում և ղեկավարում հանձնաժողովի նիստերի աշխատանքները:

Այդ նպատակով է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է՝ «Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ…»: Կարգավորումից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրը երաշխավորում է հանձնաժողովների բաց նիստերի անարգել լուսաբանումը, այսինքնայն դեպքում, երբ ելնելով տարածքային, տեխնիկական կամ այլ հանգամանքներից, օրինակ` պայմանավորված դահլիճի տարածքի փոքր չափսերով, հրավիրված անձանց քանակով, նիստերին մյուս մասնակիցների քանակով, հանձնաժողովի նախագահը կարող է թույլ չտալ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությունը նիստերի դահլիճում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ աշխատակազմն ապահովել է այդ նիստը լուսաբանելու համար անհրաժեշտ պայմանները:

Այդ պայմաններից են, օրինակ, Ազգային ժողովի տարածքում հանձնաժողովի նիստի տեսաձայնային հասանելիությունն ուղիղ հեռարձակմամբ, իսկ տարածքից դուրս՝ համացանցով հեռարձակելու միջոցով: Ակնհայտ է, որ խոսքը բացառապես դահլիճում ֆիզիկական ներկայության մասին է, առանց որի լրագրողը չի զրկվում նիստը լուսաբանելու հնարավորությունից և իրավունքից: Հետևաբար, օրենսդրական սույն կարգավորմամբ երաշխավորվում է լրատվամիջոցների մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ պայմանները:

Ակնհայտ է, որ սույն կարգավորումն ունի առավել հրապարակային գործունեություն երաշխավորելու նպատակ, իսկ հակառակի մասին պնդումները` ոչ իրավաչափ մեկնաբանությունների հետևանք:

Միաժամանակ հայտնում ենք, որ մինչ այժմ ՀՀ ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի նախագահ, այդ թվում ՀՀ ԱԺ պետական–իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերիմշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չի արգելել լրագրողներին մասնակցել մշտական հանձնաժողովի բաց նիստերին: Այդ մասին է վկայում նաև Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստի ամբողջ տեսագրությունը:

Նկատի ունենալով Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքների կազմակերպման հնարավոր դժվարությունները` խնդրում ենք ցանկացած հարցով դիմել ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել