Վանաձոր ԲԿ-ի բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերման մրցույթներ են հայտարարվել

Հայտարարվել են Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման մրցույթներ: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի ֆեյսբուքյան էջից:

2014թ. մեկնարկել է Վանաձորի նոր բժշկական կենտրոնի շինարարությունը։ Հիվանդանոցային մասնաշենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի շրջանակում, իսկ ծննդատան կառուցումը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Երկու մասնաշենքի գույքով կահավորումը և սարքավորումներով հագեցումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում։
Այս փուլում հայտարարվել են մրցույթներ Վանաձորի ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումների և բժշկական կահույքի ձեռքբերման նպատակով։
Պայմանագրի անվանումը` «Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույք
Մրցույթ թիվ- CR4/NCB/B-G/017-17

1. Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի համար բժշկական սարքավորումներ և բժշկական կահույքի մրցույթին մասնակցելու հայտերը կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի պայմանագրերի համար, ինչպես նշված է մրցութային փաստաթղթերում:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հրավիրում է մրցույթի իրավասու մասնակիցներին մրցութային առաջարկներ ներկայացնել հետևյալ ապրանքները մատակարարելու համար՝
Լոտ 1-Բժշկական սարքավորումներ, #CR4/NCB/B-G/017/1-17
Լոտ 2-Բժշկական կահույք #CR4/NCB/B-G/017/2-17
3. Մրցույթն իրականացվելու է «Ազգային մրցակցային գնման» (NCB) ընթացակարգին համապատասխան, ինչն ամրագրված է Համաշխարհային բանկի «ՎԶՄԲ վարկային և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների ուղեցույցով» (հունվար 2011թ., վերանայված` հուլիս 2014թ.):
Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար՝ Համաշխարհային բանկի համար ընդունելի երկրներից, ինչպես ամրագրված է ուղեցույցում: Ի լրումն վերոնշյալի, խնդրում ենք ուշադրություն դարձնել 1.6 և 1.7 կետերի վրա, որով սահմանվում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:
4. Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ հայերեն լեզվով, հասանելի է էլ-գնումների համակարգում /https://armeps.am/: Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը կարող է անվճար բեռնվել նաև www.gnumner.am(https://gnumner.am/am/category/129/1.html) կայքից:
5. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ամենաուշը 2017թ-ի հոկտեմբերի 02 ին, ժամը 11:00-ին: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։
6 Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն «Հայտի ապահովման հայտարարագրով»: Յուրաքանչյուր լոտի հայտը պետք է ուղեկցվի առանձին հայտի ապահովման հայտարարագրով:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ
ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտասի 49/4, 5-րդ հարկ
Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37
Կայք: www.healthpiu.am; [email protected]

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել