Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Հարկ է նշել, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Այս ամսին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել