ՊՆ ուղղաթիռը մասնակցում է Բյուրականի անտառների հրդեհաշիջմանը

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Երեկ, ժամը 18:41-ին և 19:42-ին ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ:

Հիշեցնենք, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել