Մոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել դասարանում

Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Իվանտեևկա քաղաքի դպրոցներից մեկում 15-ամյա աշակերտը կրակ է բացել դասարանում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքը կատարվել է առավոտյան ժամերի, աշակերտի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ, հրավառ նյութ և խոհանոցային կացին:

9ա դասարանի աշակաերտուհիներից մեկը պատմել է, որ տղան շատ փակ անձնավորություն է, սովորում է զուգահեռ դասարանում: Նա ընկերներ է ունեցել, ովքեր նրա հետ շփվել են և նա պլանավորել էր հարձակումը, բայց ոչ ոք չէր հավատում:

Հայտարարության մեջ ասվում է, որ 15-ամյա տղան փոքր կացինով հարվածել է ուսուցչուհու գլխին, իսկ հետո կրակ է բացել: Զենքը նա դպրոց է մտցրել բաճկոն տակ թաքցրած:

Աղբյուրի փոխանցմամբ տուժել են 4 աշակերտ, զոհեր չկան: Վնասվածքներ ստացել են դասարանի պատուհանից դուրս թռչելու ժամանակ:

Տղային ձերբակալել են: Դեպքի դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել