Նորություններ

Վախճանվել է ՀՀ առաջին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը

Վախճանվել է ՀՀ առաջին գլխավոր դատախազ, ՀԽՍՀ գերագույն դատարանի նախագահ, ՀԽՍՀ արդարադատության նախարար, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ, հանրապետության վաստակավոր իրավաբան Արտավազդ Գևորգյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախկին նախարար, ի.գ.թ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Վախճանվել է ինչպես խորհրդային համակարգի, այնպես էլ անկախության սկզբնափուլի իրավագիտության ռահվիրաներից ԱՐՏԱՎԱԶԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, միակ մարդը, որը տարբեր ժամանակներում տևական ժամանակով զբաղեցրել է արդարադատության նախարարի, գերագույն դատարանի նախագահի և գլխավոր դատախազի պաշտոնները,

մարդ, որը չի կառչել իր աթոռից և երիտասարդ տարիներին կամավոր հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնից, երբ փորձել են «թելադրել», մարդ, որը միանշանակ եղել է ազնիվ ու անաչառ, միաժամանակ օժտված էր բնատուր հիշողությամբ, լոռեցու միամիտ սրամտությամբ ու ակնհայտ խորը գիտելիքներով: Ցավոք, նրան հիշում էին միայն հանրային արժեքներ դավանող այնպիսի լրագրողներ, ինչպիսիք են Ռուզաննա Մինասյանը, Գևորգ Թոսունյանը և այլոք, սակայն նրանք ի զորու չէին անհրաժեշտ չափով ճանաչելի դարձնել այդ ուսանելի մարդուն: Հպարտ եմ, որ եղել եմ իր կողմից բարձր գնահատված և վստահելի դատախազներից մեկը: Աստված թող մեր սիրելի ավագ ընկերոջ հոգին լույսի մեջ պահի ….»:

Կարող եք կարդալ Իրավաբան.net-ի հարցազրույցը Արտավազդ Գևորգյանի հետ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել