Բյուրականում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել. 220-ից ավել մարդիկ մասնակցում են հրդեհաշիջմանը

Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 72 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30, ոստիկանության 25  աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:

Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:

Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:

Ժամը 11:10-ի դրությամբ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել