Նորություններ

Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երենքն ենք առաջարկում. Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս շաբաթ կառավարության նիստին իր կողմից ներկայացված օրինագծների նպատակներին.

«Զարմանքով ընթերցեցի սոցիալական ցանցերում մի շարք օգտատերերի /շատերը շատ տարօրինակ օնլայն կենսագրությամբ, ըստ երևույթի` կեղծ/ բուռն արձագանքն այսօրվա ներկայացրածս օրենսդրական նախաձեռնությանը` տարկետումների ձևական բնույթը իրականով փոխարինելու տեսակետից:

Փոփոխության իմաստն է` փոխանակ արտոնություն ունեցողը նախանշվի 150 կմ շառավղով ՈՐԵՎԷ զորամաս, այդ թվում` առաջնագիծ, նախանշում ենք ոչ-մարտական հաստիքի, որ անմիջական վտանգից զերծ պահենք: Տան հետ շփումն էլ հեշտացնելու համար մեկ արձակուրդի փոխարեն երենքն ենք առաջարկում:

Առաջարկում ենք նաև, որ մնացածի համար անպայման տնից 150 կմ. հեռավորության վրա ծառայելու քաղքաաքականության փոխարեն վիճակահանության հավասար հնարավորություններով` ով որտեղ քաշի:

Նաև առաջարկել եմ, այս երկու իմ կողմից ղեկավարած զորակոչի փորձիցս ելնելով, որ եղբայրները, այդ թվում տարբեր զորակոչերի ընթացքում զորակոչվող, կարողանան իրենց ցանկությամբ նույն զորամասում ծառայել: Արդյո՞ք սրանք այդքան վատ առաջարկներ են»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել