Կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ»պետական արգելոցում

Սույն թվականի սեպտեմբերի 1-ին երեկոյան կայծակից հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ»պետական արգելոցի Խոսրով տեղամասի ձախ սահմանին, Քյոթուզ գյուղատեղիից հյուսիս: Հրդեհի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ հրշեջ ծառայությանը: ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ»պետական արգելոցի աշխատակիցները և հրշեջ փրկարարները մեկնել են դեպքի վայր, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել