Առաջարկվում են գնումների տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր

Դեղերի, բժշկական նշանակության ապրանքների և քիմիական նյութերի գնումներ կատարելիս պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններն այսուհեև կարող են օգտվել  ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքի (www.moh.am) գլխավոր էջում «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր» բաժնում տեղադրվող  տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևերից։ Դրանք նշված ապրանքների գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրեր կազմելու նվազագույն պահանջներն են:

Նախարարության պաշտոնական կայքի «Տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր» բաժնում արդեն իսկ տեղադրված են մի շարք դեղերի  տեխնիկական բնութագրերի օրինակելի ձևեր։ Դրանց կավելանան բժշկական նշանակության ապրանքների և քիմիական նյութերի տեխնիկական բնութագրեր: Ցանկը պարբերաբար կընդլայնվի և կթարմացվի:

Վերոհիշյալ ապրանքների գնման ընթացակարգեր  կազմակերպելիս բժշկական կազմակերպություններն այսուհետև, անհրաժեշտության դեպքում, կարող են օգտվել նշված օրինակելի տեխնիկական բնութագրերից:

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների ղեկավարներն այս մասին տեղեկացվել են նախարության կողմից ուղարկված նամակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել