Նորություններ

«Սասնա Ծռերի» դատավարության օրերին այլ կալանավոր չե՞ն կարող տեղափոխել դատարան. փաստաբան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, վերջին շրջանում, թե դատավորների և թե ուղեկցող գումարտակի անձնակազմի կողմից բազմաթիվ էին հայտարարությունները, որ «Սասնա Ծռերի» դատավարության հետ կապված չորեքշաբթի և հինգշաբթի օրերին այլ կալանավոր չեն կարող տեղափոխել դատարան, որի պատճառով ձգձգվում էին նիստերը և խախտվում էր ողջամիտ ժամկետում գործի քննութ յան ամբաստանյալների իրավունքը: Այդ կապակցությամբ իմ կողմից կատարվել է պաշտոնական հարցում և ստացվել պատասխան, որ նման կարգ գոյություն չունի: Կից ներկայացնում եմ գրության պատասխանը, որը կարող եք օգտագործել, երն նման հայտարարություններ հնչեն»:

Фото Vahan Hovhannisyan.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել