Հրդեհ Երևանի երկու ռեստորանների մոտ. մեկի տեղանքը դժվարանցանելի է

Օգոստոսի 29-ին, ժամը 13։19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտակայքում, այրվում է կենցաղային աղբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով, հետ է վերադարձվել:

Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհի օջախին մոտենալու համար անհրաժեշտ է եղել «Isuzu 1տ»:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ («Isuzu 1տ»):

Հրդեհը մեկուսացվել է ժ.14:04-ին:

Բացի այս, այսօր ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել՝ 14:01-ին: Այրվել է խոտածածկույթ (մոտ 600 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել