Նորություններ

«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհն ամբողջությամբ հսկողության տակ է

Ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը «Նաիրիտ» գործարանի տարածքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են հրդեհի մեկուսացման առավել բարձր արդյունավետություն ապահովող հնարավոր միջոցները:

Դեպքի վայրում հովացման աշխատանքները շարունակվում են, որոնց համար, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ջրատարներից բացի, ջուր են մատակարարում նաև «Սանիթեք» ընկերության տրամադրած 6 ջրատարները:

Կրակն ամբողջությամբ գտնվում է հրշեջ-փրկարարների հսկողության տակ: Տեղում հերթապահություն է սահմանվել:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:

Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։  Իսկ հրդեհի հետևանքով ոչ մի քաղաքացի մարմնական վնասվածքներ չի ստացել:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել