Նորություններ

Վարչապետի որոշմամբ կգործուղվեն Ռուսաստան և Չինաստան

Վարչապետ Կարեն Կարապետյանը օգոստոսի 23-ին մի քանի որոշում է ընդունել՝ գործուղումների վերաբերյալ:

Մասնավորապես, 935-Ա որոշմամբ, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը 2017 թվականի սեպտեմբերի 18-22-ը կգործուղվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան)` Երկրորդ միջազգային մշակութային ԷՔԱՊՈ-ի ծրագրային միջոցառումներին մասնակցելու համար:

Արթուր Պողոսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման օրապահիկի ծախսերը կկատարվեն «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

Արթուր Պողոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դունհուան) գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

938-Ա որոշման համաձայն,  գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը 2017 թվականի սեպտեմբերի 14-16-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ «Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակը. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար։

Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «03. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել