Նորություններ

Ուսուցիչների վարձատրության կարգը կվերանայվի

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ կրթության ոլորտի պատասխանատուները ՀՀ բոլոր մարզերում հանդիպել են դպրոցների տնօրենների հետ, նրանց հետ քննարկել նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները և ներկայացրել հիմնական առաջնահերթությունները: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է Արագածոտնի մարզի կրթության պատասխանատուների հետ:

Նախարարը, անդարդառնալով մի շարք հարցերի, խոսել է նաև ֆինանսավորման կարգի վերանայման մասին.

«Երևանում և Արագածոտնի մարզում ուսուցիչը տարբեր գումար է ստանում այն պարագայում, որ նույն աշխատանքն է կատարում: Դրա համար էլ ֆինանսավորման նոր բանաձևում ուզում ենք բազային ֆինանսավորման գիծ քաշել` դրույքի համար և անկախ աշակերտների թվից` ուսուցչին տալ որոշակի գումար: Տարակարգերում նույնպես պետք է փոփոխություններ արվեն` մի տարակարգից մյուսին անցնելու համար 10-12 տարի ժամանակ է հարկավոր: Հետևաբար, այստեղ պետք է փոփոխություն արվի, քանի որ ուսուցիչների համար այն նվազեցրել է մոտիվացիան: Տարակարգերի մեջ էլ առանձնապես գումարային մեծ արդյունավետություն չկա, ուստի պետք է տարակարգերի գումարներն էլ ավելացնել:

Առհասարակ, պետք է ուսուցիչների արտոնությունները վերականգնվեն. օրինակ,  եթե երիտասարդ ուսուցիչը  գնում է դասավանդելու բարձր լեռնային շրջան, ապա պետք է օգնենք, որ նա ընտանիք կազմի, վերականգնենք «Ուսուցչի տուն» հասկացությունը և այլն: Բացի այդ, անպայման պետք է տնօրենին վերադարձնենք իր անկախությունը. անընդունելի է տնօրենի այն խեղճ վիճակը, որն այսօր կա` հատկապես ընտրությունից ընտրություն: Չի կարելի: Գյուղը պետք է գա ուսուցչից ու տնօրենից խորհուրդ հարցնի. նա պետք է լինի այդչափ հեղինակություն: Ի վերջո, մեր մտավորականությունը նախ այն 37000 ուսուցիչներն են, ովքեր պետք է հասկանան, որ առաքելություն ունեն»,-նշել է նախարարը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել